ԱՄՆ ֆոնդային բորսայում 1987 թ-ից ի վեր բաժնետոմսերն էժանացել են 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News    

կորոնավիրուս

ԱՄՆ ֆոնդային բորսան վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով փակվել է: Dow Jones  ցուցիչը գրեթե 10 տոկոսով նվազում է արձանագրել։

Մարտի 12-ի երեկոյան տվյալներով՝ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12 տոկոսի նվազում։  1987թ. ի վեր սա խոշորագույն անկման ցուցանիշն է։

Լոնդոնի FTSE-100 ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 10,87 տոկոսով, որը վերջին 33 տարվա համար ռեկորդ է:

Ըստ փորձագետների՝ իրավիճակը պայմանավորված է  կորոնավիրուսի՝ համաշխարհային տնտեսության վրա ազդեցությամբ: