Տե՛ր Աստված, փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկի՛ր հիվանդությունները. Գարեգին Բ-ի աղոթքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Գարեգին

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Գարեգին Բ-ն բժշկության աղոթք է արել։ Տեքստը հրապարակվել է կաթողիկոսի ֆեյբուքյան էջում։

«Տե՛ր Աստված մեր, փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկի՛ր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո Ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն:

Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. Դու միայն կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները և Քեզ հայտնի է մեր բոլոր կարիքները:

Բարիքների՛ պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի՝ պարգևի՛ր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնց կողմից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ»: