«Արսենալ»-ի գլխավոր մարզիչը կորոնավիրուսով է վարակվել 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News    

մարզիչ

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կորոնավիրուսի թեստ է հանձնել, ինչը դրական արդյունք է ցույց տվել։ Ակումբը հայտարարել է՝ մեծաթիվ մարդիկ ինքնամեկուսացվել են։ Այդ մասին գրել է «Արսենալ»-ի պաշտոնական կայքէջը։

«Սա իսկապես հիասթափեցնող է, բայց ես թեստ եմ հանձնել այն ժամանակ, երբ ինձ վատ եմ զգացել։ Ես կաշխատեմ այնքան, որքան ինձ կթույլատրվի», - նշել է մարզիչը։

«Արսենալ» ակումբի պաշտոնական կայքեջը տեղեկացնում է, որ իրենց պատկանող Լոնդոնի Քոլնիի ուսումնական կենտրոնը փակվել է այն բանից հետո, երբ Միկել Արտետայի մոտ մարտի 12-ի երեկոյան նոր կորոնավիրուս է հաստատվել։

Լոնդոնի «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը նշել է․ «Մեր ակումբակիցների առողջությունը և հանրության ապահովությունը մեզ համար առաջնային է։ Մտահոգված ենք Միկել Արտետայի առողջությամբ, ակտիվ կապի մեջ ենք համապատասխան կառույցների հետ՝ կարգավորելու ստեղծված իրավիճակը։ Մենք ակնկալում ենք շուտափույթ վերադառնալ մեր մարզումներին և բժիշկների թույլտվությամբ սկսել խաղերը»։