Աշխատում ենք կիրակի օրվա չվերթն այնպես անել, որ վիրուսը փոխանցելու հավանականությունը նվազի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News    

Ռևազյան

Բոլոր հարցերի պատասխանները հիմա չունենք, կազմակերպչական փուլում ենք։  Շատ սերտորեն աշխատում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության հետ, որ հասկանանք վերջնական քանակը, հասկանանք՝ ոնց են իրենք խմբավորված, ով ում հետ է ճանապարհորդում ու ոնց կազմակերպենք չվերթն այնպես, որ իրար վարակելու հավանականությունը նվազեցնենք։ Այս ասին Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Ռևազյանը հայտնել է, որ կիրակի Հայաստան պետք է ժամանեն որ զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր։

Հարցին՝ կա՞ն երկրներ, որի հետ կփակվի օդային սահմանները, նա նշել է, թե օդային սահմանը փակելը երևում է մի քայլ, որը բոլոր խնդիրները կլուծի։

«Բայց դա կարող է խնդիրը լրջացնի, որովհետև նույն այս ուղևորները, որ եկել են ու վարակված են եկել, եթե իրենք տրանզիտով գային, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը», - ասել է նա։