Կորոնավիրուսով պայմանավորված՝ դադարեցվել են Հայաստանի բասկետբոլի առաջնությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ֆիբա

Հայաստանի բասկետբոլի առաջնությունները դադարեցվել են:

Բասկետբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով աշխարհում համաճարակային իրավիճակը և ՖԻԲԱ-ի վերջին՝ բոլոր մրցաշարերն ու խաղարկությունները դադարեցնելու մասին որոշումը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի, տիտղոսային հովանավոր ՎԲեթի և առաջատար բասկետբոլային ակումբների հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել Ա լիգայի, Բ լիգայի և Հայաստանի բասկետբոլի գավաթի հանդիպումները։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և Ա լիգայի ղեկավարությունը կհետևեն իրավիճակի զարգացմանը և համաճարակի նվազեցման արդյունքում որոշում կկայացնեն առաջնությունների հնարավոր վերսկսման մասին»: