Բագրատյանը կոչ է արել առևտրային բանկերին 2 ամսով չեղարկել վարկերի դիմաց տոկոսների գանձումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

բագրատյան

Կոչ եմ անում բոլոր առևտրային բանկերին 2 ամսով, 2020-ի մարտի 15-ից, չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը՝ անփոփոխ թողնելով ավանդների դիմաց կատարվող վճարումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Հիմնավորում. ՀՀ բանկային համակարգում ավելի քան 20 տարի է ինչ հարկավորման մակարդակը, սխալ քաղաքականության պատճառով, մի քանի անգամ ավելի ցածր է, քան տնտեսության մյուս ոլորտներում»,- ասված է գրառման մեջ։