Ունենք կորոնավիրուսի 8 հաստատված դեպք, որից 2-ը հաստատվել է այսօր․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

     

Հայաստանում ունենք կորոնավիրուսի 2 նոր հաստատված դեպք: Այս մասին ֆեյսբուքյան էջի իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանում այս պահի դրությամբ հաստատվել է ընդհանուր 8 դեպք, իսկ 98 անձ մեկուսացված է։

 Թորոսյանը դիմեց նաև տարիքով մեծ ու խրոնիկական հիվանդություններ ուենցող քաղաքացիներին․ 

«Հատուկ խորհուրդ ունեմ մեր տարիքով մեծ ու խրոնիկական հիվանդություններ ուենցող քաղաքացիների համար։ Խնդրում եմ առավելագույնս սահմանափակել շփումները»։  

Նախարարը խորհուրդ տվեց զանգվածային միջոցառումների չմասնակցել, եթե ունեն պլանավորած անձնական բնույթի զանգվածային միջոցառումներ, կոչ է արել մոտ ժամանակներս մի քանի շաբաթով հետաձգել կամ անել ավելի սեղմ շրջանակով:

Նախարարը հորդորել է խուսափել ձեռքով դեմքին կամ բերանին դիպչել, իսկ տարեց հայրենակիցներին և խրոնիկական հիվանդություններով հայրենակիցներին խնդրել է առավելագույնս սահմանափակել շփումները:

Մանրամասները՝ տեսանյութում։