Չինաստանի պաշտոնական տեղեկություններով՝ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ կլինի ապրիլին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News      

Չինաստան

Համաձայն The South China Morning Post պարբերականի՝ Չինաստանում 8 հաստատություններ աշխատում են մի քանի ուղղություններով`պայքարելով COVID-19-ի դեմ։ 

«Մեր հաշվարկներով՝ ապրիլին պատվաստանյութի որոշ քանակ կլինիկական հետազոտության կենթարկվի կամ կօգտագործվի արտակարգ իրավիճակների ժամանակ», - հայտարարել է Առողջապահության ազգային կոմիտեի գիտության և տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը։

Ըստ պարբերականի՝ փետրվարին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի բիոտեխնոլոգիական ընկերությունն իր պատվաստանյութն ուղարկել է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ ՝ փորձարկման համար: Նախնական արդյունքները կհրապարակվեն հուլիս կամ օգոստոս ամիսներին: