Կորոնավիրուսով պայմանավորված՝ Էրդողանը չեղարկել է թուրք պաշտոնյաների այցերը արտասահման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի տարածման պատճառով  որոշում է կայացրել չեղարկել թուրք պաշտոնյաների արտասահմանյան այցերը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Այդ կապակցությամբ հրապարակվել է Էրդողանի ստորագրությամբ փաստաթուղթ, որն առաջինը տեղադրվել է «Resmi Gazete» պաշտոնական թերթում։  

Բացի այդ Էրդողանը չեղարկել է նաև իր բոլոր արտասահմանյան այցերը։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր, որ Եվրոպայից Թուրքիա ժամանած մեկ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մարտի 13-ին էլ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2-րդ դեպքը: