ԱՊԼ-ն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News       

ԱՊԼ

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները հետաձգվել են մինչև ապրիլի 3-ը։  Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է:

Դադարեցվել են նաև Չեմփիոնշիփի, առաջին և երկրորդ լիգաների առաջնությունները:

Աշխարհում չեղարկվում են մարզական բազմաթիվ միջոցառումներ, քննարկվում է Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը։

Աշխարհում վարակակիրների թիվը 138 հազար 469 է, մահացածներինը՝ 5081, հիվանդությունից բուժվել է 70 հազար 685 մարդ։ Կորոնավիրուսը տարածվել է աշխարահի 133 երկրում։