Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 5081-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կորոնավիրոս

Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում հատել է 5000-ը․ ժամը 16։00-ի դրությամբ մահացել է 5081 մարդ, վարակվածների թիվը հասել է 138 469-ի, 70685 մարդ ապաքինվել է։

Վարակը տարածվել է աշխարհի 133 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։

Վարակվածների ամենաշատ թիվն ունեցող երկրների հնգյակը ներկայացնում ենք ստորև․

1․ Չինաստան՝ 80812 վարակված, 3176 մահ, 64114 ապաքինված,

2․ Իտալիա՝ 15113 վարակված, 1013 մահ, 1258 ապաքինված,

3․ Իրան՝ 11364 վարակված, 514 մահ, 3529 ապաքինված,

4․ Հարավային Կորեա՝ 7979 վարակված, 72 մահ, 510 ապաքինված,

5․ Իսպանիա՝ 3958 վարակված, 91 մահ, 189 ապաքինված։

Հարևան երկրներից Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 դեպք, Ադրբեջանում՝ 15, Թուրքիայում՝ 2։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն այսօր հասել է 8-ի։ Վերջին 2 դեպքերն Իտալիայից ժամանակ Էջմիածնի բնակչի հետ շփված անձանց շրջանակից է։

Աշխարհում կորոնավիրուսի տարածման թվային վիճակագրությանը կարող եք հետևել այստեղ։