Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի․ թեստավորում կանցկացվի․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News       

շտապ օգնություն

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:

Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8-ի։ Մեկուսացված է 98 անձ։