Խնդրում եմ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող լրագրողներին Կրեմլ չգալ․ Պեսկով 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

պեսկովպուտին

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խնդրել է հազի, մրսածության ախտանիշներ ունեցող լրագրողներին չմասնկացել Կրեմլում կազմակերպվող միջացառումներին։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ 

«Ուզում եմ դիմել նախագահի գործունեությունը լուսաբանող կրեմլյան լրագրողներին, տպագիր, էլեկտրոնային մամուլի խմբագիրներին և այլոց, ցուցաբերել հատուկ ուշադրություն կորոնավիրուսի հայտնաբերման ցանկացած դեպքերում»։ 

Ավելի պարզ ասված՝ նա խնդրել է բոլոր նրանց, որոնց ախտանիշները վկայում են կորոնավիրուսի վարակի մասին, չմասնակցել կրեմլյան միջոցառումներին։ 

«Մենք առայժմ աշխատում ենք առանց սահմանափակման, նախագահը աշխատում է, ինչպես որ աշխատել է նախկինում։ Հորդորում ենք ինքնազգացողության նկատմամբ պահպանել զգոնություն»։

Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահի նկատմամբ ցուցաբերվում են կորոնավիրուսից պաշտպանության բոլոր միջոցառումները։ 

Հարցին, թե արդյոք Պուտինին ուղարկել են կորոնավիրուսի լաբորատոր հետազոտության, Պեսկովը նշել է, որ նախագահի առողջական վիճակի մասին ինֆորմացիան բաց հրապարակման ենթակա չէ։