Կորոնավիրուսով պայմանավորված՝ Բուլղարիայում արտակարգ դրություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

բուլգարիա

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Բուլղարիայի Ազգային ժողովը երկրում մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել։ Որոշումն ընդունվել է միաձայն: Այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն, փոխանցում է РиаНовости-ն։ 

Վարչապետ Բոյկո Բորիսովը այս որոշման մասին հայտնել է հինգշաբթի՝ կառավարության արտահերթ նիստի ժամանակ։

Արտակարգ դրություն հայտարարելը տեղական իշխանություններին հնարավորություն կտա փակել բոլոր ուսումնասկան հաստատությունները՝ մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարաններ։ Կչեղարկվի նաև հանրային միջոցառումները։

Այժմ Բուլղարիայում կորոնավիրուսով վարակված է 23 հոգի, մահվան ելքով կա գրանցված մեկ դեպք։