Հանրաքվեն և Արցախի ընտրությունները պետք է հետաձգվեն, բազմամարդ միջոցառումներ չպետք է լինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

«Իշխանությունն օրվա հարցը լուծելու համար վտանգի տակ է դնում բնակչության առողջությունը: Աշխարհում սահմաններ են փակվում, մենք ասում ենք՝ պաչիկով մի բարևեք, ինքնամեկուսացվեք»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավորն այն տեսակետին է, որ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ՝ սահամանադրական փոփոխությունների հանրաքվեն ու Արցախի ընտրությունները պետք է հետաձգվեն, բազմամարդ միջոցառումներ չպետք է լինեն: Սամսոնյանը Շեշտում է՝ մարդկանց առողջությունը չպետք է ստորադասել քաղաքական օրակարգին:

Մանրամասները՝ տեսանյութում։