Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու մասին տեղեկությունը հերքվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

/

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ նոր տիպի կորոնավիրուս (COVID-2019) չի հայտնաբերվել: Նրա թեսթի արդյունքը բացասական է: Այս մասին հայտնում է նախագահի ֆեյսբուքի պաշտոնական էջը՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը:

«Մի հավատացեք կեղծ լուրերին»,- նշված է Բրազիլիա նախագահի էջում: