Խոսակցություններ կան, որ 1մլն. բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

խաժակյան

Այժմ խոսակցություններ են գնում, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է եւ հրաժարվում է աշխատավայրից կատարել իր պարտականությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի գործընկերներ, առաջիկայում հանդես եմ գալու ուղիղ եթերով՝ ներկայացնելու հակահամաճարակային մի քանի միջոցառում, որոնք անհրաժեշտ է իրականացնել քաղաքային իշխանության կողմից։

Մինչ այդ խնդրում եմ քաղաքապետին ազդանշաններ հաղորդել մեզ եւ հանրությանը, առ այն, որ նա պատրաստակամ է վերադառնալ արձակուրդից եւ կատարել քաղաքապետի իր պարտականությունները, որպեսզի կարողանանք համակարգված աշխատանք տանել։

Երեկ Էջմիածնի քաղաքապետը ուղիղ եթերով, իր կաբինետից դիմեց քաղաքի բնակիչներին, ինչը գովելի եւ անհրաժեշտ քայլ էր։ Իսկ այժմ խոսակցություններ են գնում, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է եւ հրաժարվում է աշխատավայրից կատարել իր պարտականությունները։ Սա կարող է կառավարման ճգնաժամ առաջացնել, ուստի ավագանին պետք է իմանա իր անելիքները»։