Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը առավոտյան թեստ կհանձնեն. նրանք կինքնամեկուսացվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

/

«Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս էր կասկածվում: Աննան եղել է Բրազիլիայում, ողջագուրվել է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ: Ես ու Աննան կինքնամեկուսացվենք»: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բրազիլիայի նախագահի դեպքը հերքվեց, մենք ջերմությունները չափեցինք, ջերմություն չունենք, ամեն դեպքում մեկուսացված պայմաններում կմնանք: Վաղը առավոտյան թեստ կհանձնենք»,- հավելեց վարչապետը: