«Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

հասարակական

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 13-ին, ժամը 19:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գագիկ Ս., ծնված 1954 թ․) շարժիչի խցիկը՝ մասամբ:

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։