Մինչև մարտի 24-ը սահմանափակվում է Հայաստան-Վրաստան ցամաքային և օդային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի և Վրաստանի միջև ցամաքային և օդային հաղորդակցությունների սահմանափակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:

Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:

Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասված է հաղորդակցության մեջ: