Արագածոտնում բախվել են 24-ամյա վարորդի BMW-ն և 31-ամյա վարորդի Toyota-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

հասարակական

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 31-ամյա Ժորա Ա-ի վարած Toyota մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ա-ի վարած BMW մակնիշի 36 DA 720 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կնտրոն։