Առաջնակիր պացիենտի շփման շրջանակը հայտնի է, մոտ 200 անձ մեկուսացված է․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տեղեկությունը։

Նախարարը նշել է, որ Էջմիածին քաղաքի բնակչի՝ առաջնակիր պացիենտի շփման շրջանակը հայտնի է, մոտ 200 անձ մեկուսացված է, հայտնի է նաև մեկուսացվածների շփման շրջանակը։

«14-ը պացիենտներից միայն մեկի մոտ կա թոքաբորբ, որը բժիշկների հսկողության տակ է»,-հայտարարել է Արսեն Թորոսյանը և վստահեցրել, որ հանրությունից որևէ ինֆորմացիա չի թաքցվում։

Նախարարը նաև խնդրել է քիչ շփվել այլ քաղաքացիների հետ, ավելի շատ ժամանակ անցկացնել տանը՝ ընտանիքի հետ, չհաճախել թատրոններ, հանրային միջոցառումները հետաձգել մինչև 1 շաբաթով։ Եթե, այդուամենայնիվ, անհրաժեշտություն կա շփման, ապա լինել քիչ մարդկանց շրջապատում, պահպանել 1-2 մետր հեռավորություն, հիգիենայի կաննոներ, հաճախ լվացվել և ախտահանվել ալկոհոլային հիմքերով ու գելերով։