Ծովագյուղում՝ լճին ափամերձ տարածքում, 52-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Մարտի 14-ին՝ ժամը 14:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ լճին ափամերձ տարածքում հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա հայտնաբերել են Գայանե Գ.-ի (1968 թ.) դին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: