Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Ուրարտու» ՖԱ-ն դադարեցնում է աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ուրարտու

«Մարտի 14-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփկանատեր Ջևան Չելոյանցը ժողով-հանդիպում է անցկացրել ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու մյուս բոլոր աշխատակիցների հետ»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Հանդիպման ընթացքում խոսվել է COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի մասին։ Որոշում է կայացվել ինչև մարտի 18-ը «Ուրարտու» մարզահամալիրում դադարեցնել բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները։ Հետագա ծրագրերը հայտնի կդառնան մարտի 18-ին՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկումից հետո։ Ժողովի ընթացքում Միխայիլ Վարդապետովը հանրությանը կոչ է արել խուճապի չմատնվել, լինել զգոն, հնարավորինս լավ հետևել սեփական առողջությանը, ցանկացած խնդրի դեպքում դիմել բժշկի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը»: