Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է փակել Էջմիածինը, մուտք թողնել դեղորայքի ու բժիշկների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Սոֆյա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինը։ Գրառումը՝ ստորև.

«Կարծում եմ՝ ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինը և միայն մուտք ու ելք լինի սնունդի մատակարարների և դեղորայքի ու բժիշկների համար, շփումները դարձնել մինիմալ և համաճարակը արագ կվերանա։

Միայն հարևան պետությունը չի վարակ տարածող, քաղաքից քաղաք գնալու դեպքում էլ է տարածումը մեծանում»,-գրել է իշխանական պատգամավորը։