Լիոնում պղծել են Հայերի ցեղասպանության հուշահամալիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

վանդալիզմ

Մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Լիոնի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի գործողություններ են կատարվել։ Պղծվել է այնտեղ տեղայակված Հայերի ցեղասպանության հուշահամալիրը։ Այս մասին հատնում է Инфотека24-ը։ 

Հուշարձանի որոշ սյուներին անարխիստական գրառումներ են հայտաբերվել։ Տեղեկություններ կային նաև, որ սյուներին հայտնաբերել են նաև թքի և մեզի հետքեր։ 

«Դեռ չկան կասկածներ իրական մեղավորների մասին, սակայն սա հաստատ Եվրոպայի ձախականների ձեռքի գործը չէ»։

Նշված է, որ ձախակենտրոնական ակտիվիստները ընդունում են Հայերի ցեղասպանությունը և քննադատում են Օսմանյան կայսրությանը՝ նրանց գործողությունները որակելով որպես մի ամբողջ ազգի անմարդկային ակտ։ Դրա մասին գրված են շարադրության մի քանի հատորներ, ինչպես մարքսիստական հեղինակների, այնպես էլ  ձախակենտրոն ակտիվիստների կողմից։ Ձախականները չեն ունեցել խնդիրներ հայերի հետ, իսկ Թուրքիան և Ադրբեջանն ունեն խնդիրներ, և նրանք կարող էին նման վանդալիզմի հեղինակ լինել՝ հանդես գալով այլ շարժումների անվան տակ։

«Այս պահին չկան ենթադրություններ, թե ովքեր են իրական մեղավորները, այդուհանդերձ ահազանգ է ստացվել Ֆրանսիայի ոստիկանությանը, որպեսզի նրանք հստակեցնեն՝ ինչ է կատարվել, և դադարեցնեն վանդալիզմի գործողությունները Ֆրանսիայում»։