ՀՀ-ից մեկնողները չեն ստուգվում․ ախտահանվում են միայն հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

կորոնա

«Զվարթնոց» օդանավակայանը բնականոն հունով աշխատում է, սակայն կան որոշակի չեղարկված չվերթներ: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ  «Ryanair» ընկերությունը չեղարկել է Երևան-Միլան, Երևան-Հռոմ, ««Qatar Airways» ընկերությունը՝ Դոհա-Երևան չվերթը, «Բելավիա» ընկերությունը՝ Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Երևան-Դուբայ, «Արմենիա» ընկերությունը՝ Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ և «Pegas Fly» ընկերությունը ևս չվերթ է չեղարկել։

Սաթենիկ Հովհաննիսյանն ընգծեց նաև, որ օդանավակայանում տեղադրված են ջերմաչափիչ սարքեր և վերահսկողական աշխատանքները շարունակվում են։ Նա նշեց, որ միայն Հայաստան ժամանող ուղևորներն են ախտորոշիչ ստուգումներ անցնում, իսկ Հայաստանից մեկնողները ստուգվում են այն երկրի օդանավակայանում, որտեղ ժամանում են։ 

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից 24News-ին տեղեկացրին, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ախտահանվում են միայն հատուկ չվերթներով ժամանող ինքնաթիռները, իսկ ընթացակարգային չվերթներով եկողները՝ ոչ։

Սոնա Գրիգորյան