Երևանի բնակարաններից մեկում գազի արտահոսք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

աին

Մարտի 14-ին` ժամը 12:30-ի սահմանում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: