«Սասնա Ծռերը» կոչ է անում ժամ առաջ արտակարգ դրություն մտցնել ամբողջ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

սասնա

«Սասնա Ծռեր» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ տարածքում հայտարարել արտակարգ դրություն։ Հայտարարությունը՝ ստորև․

«ՀՀ գործող իշխանությունից պահանջում ենք սթափ և համարժեք կերպով գնահատել կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը։

Ըստ այդմ՝ կոչ ենք անում ժամ առաջ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել համաճարակի տարածումը հնարավորինս կանխելու ու դրա հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ միջոցառումներ։

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
Պահպանողական կուսակցություն
Սասնա Ծռեր համահայկական շարժում
Սեպուհական շարժում ռազմահայրենասիրական կազմակերպություն
Արա Պապյան
Ալբերտ Բաղդասարյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Եղիշե Պետրոսյան»։