Արմավիրում հարսանյաց սրահի տնօրենները հրաժարվում են հետաձգել ծրագրված արարողությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

բաբաջանյան

«Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները, որտեղ ամիսներ առաջ ծրագրված են եղել նշանդրեքի և հարսանեկան արարողություններ, հրաժարվում են վարակի պատճառով անսալ կազմակերպիչների խնդրանքին և հետաձգել նախապես ծրագրված հարսանեկան կամ նշանդրեքի արարողությունները՝ վկայաբերելով հարսանյաց սրահի և կազմակերպիչների միջև կնքված/ստորագրված պայմանագիրը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Կարծում եմ այս հարցը պետք է լուծել պետության միջամտությամբ, որպեսզի բոլոր միջոցառումների չեղարկում/հետաձգումները կատարվեն օրենքի ուժով։ Մեր քաղաքացիները փաստորեն սոցիալական ավելի մեծ պատասխանատվություն են զգում, քան փոքր ու միջին ձեռնակատերերը։ Այսօր, առավել, քան երբևէ պետք է մեծացնենք մեր անձնական, անհատական պատասխանատվության աստիճանը՝ դա համարելով ազգային անվտնագության կարևորագույն բաղադրիչ։ Այսօր մեր ազգային անվտանգությունը, հանրային առողջությունը կախված է առանձին վերցրած ամեն մի քաղաքացուց և բոլոր, յուրաքանչյուրս պետք է ապրենք ու գործենք այս անխախտ գիտկացմամբ։

Հ․Գ․ Բոլոր այսպիսի դեպքերի համար, մինչև պետության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը, խնդրում եմ կապվել ինձ անձնական նամակով»։