ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Մինչև մարտի 23-ը, բոլոր թանգարանների նման փակ կլինի նաև Մատենադարանի թանգարանային մասնաշենքը: Այս մասին գրված է հաստատության ֆեյսբուքի էջում:
«Սիրելի՛ այցելուներ, կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը հետևելով առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը: Միաժամանակ շարունակելու է գործել գիտահետազոտական մասը՝ բացառությամբ ընթերցասրահի»: