Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է Լիոնում ցեղասպանության հուշարձանի պղծումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

/

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում։ Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Լիոնի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի գործողություններ են կատարվել։ Պղծվել է այնտեղ տեղայակված Հայերի ցեղասպանության հուշահամալիրը։ 

Հուշարձանի որոշ սյուներին անարխիստական գրառումներ են հայտաբերվել։ Տեղեկություններ կային նաև, որ սյուներին հայտնաբերել են նաև թքի և մեզի հետքեր։