Թուրքիան եւ Ադրբեջանը փակում են տրանսպորտային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

,

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել են թուրք առաջնորդի աշխատակազմում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր։

«Որոշվել է ավիա եւ վերգետնյա հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին, բացառությամբ բեռնափոխադրումների՝ այն միջոցառումների շրջանակներում, որոնք ձեռնարկվում են կորոնավիրուսի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։