Կյանքեր խլող վտանգի ժամանակ իշխանություն ու ընդիմություն ենք խաղում․ Անի Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․

«Երբ երկրում խուճապ է, խնդիրը աշխարհով մեկ, կյանքեր խլող, վտանգավոր, որի դեմ պաշտպանման միջոց կարելի է ասել չկա, բայց մենք իշխանություն ու ընդիմություն ենք խաղում, մարդկային կյանքերի վրայով քաղաքական օրակարգեր ստեղծում, տեղից խուճապահար ժողովրդի խուճապին խուճապի այլ չափաբաժին ավելացնում....ու հետո էլ աում ենք, որ մենք միասնական ժողովուրդ ենք:

Սա բարոյականության բոլոր սահմաններից դուրս է, կասեք քաղաքականությունը անբարոյականություն է,որի հետ համաձայն չեմ, բայց անբարոյականներն էլ են մարդիկ և կարող են վարակվել:
Եկեք մտածենք այս երկրի մասին, ճանապարհենք այս մարտահրավերը և հետո էլի կանցնենք իրար քարկոծելու գործին...

Իշխանություն, ընդիմություն, քաղաքացի ,լրատվամիջոց բոլորիս է վերաբերվում…»։