Կորոնավիրուսից վերականգնվածների թոքերի աշխատանքը նվազեցվում է 20-30%-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

հոնկոնգ

Հոնկոնգի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսից բուժված որոշ պացինետների մոտ հետագայում նկատվում է թոքերի աշխատանքի նվազեցում։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը, փոխանցում է ТАСС-ը։ 

«Նրանք խեղդվում են, եթե սովորականից մի քիչ արագ են քայլում։ Որոշ պացիենտների մոտ վիրուսից հետո թոքերի աշխատանքը նվազեցվել է 20-30%-ով»,- հրատարակությունը փոխանցում է հոնկոնգի հիվանդանոցներից մեկի ներկայացուցչի խոսքերը։ 

Նման եզրակացություն արվել է մի քանի դուրսգրված հիվանդների արդյունքներն ուսումնասիրելիս։ Նա նշել է, որ թոքերի նախկին աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի պացիենտներին ուղարկել ֆիզիոթերապիայի։