Ավստրիայի դեսպանություններն ու հյուպատոսությունները դադարեցնում են վիզաների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Ավստրիայի դեսպանություններն ու հյուպատոսությունները նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով դադարեցնում են վիզաների տրամադրումը ամբողջ աշխարհում։ Այս մասին,ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ-ն:

«Սա նոր միջոց է, որպեսզի դադարի կորոնավիրուսի տարածումը անհարկի ուղեւորություններից խուսափելու միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Այդ միջոցը վերաբերում է վիզաների տրամադրմանը եւ դիմումների ներկայացմանը։ Բացառություն են դարձել Ավստրիայի քաղաքացիների մտերիմ ազգականների եւ ԵՄ քաղաքացիների դիմումները։

«Միջոցը ծառայում է նաեւ դեսպանությունների աշխատակիցների պաշտպանությանը»,- հավելել է ԱԳՆ-ը։

Տեղեկացնենք, որ նոր կորոնավիրուսով Ավստրիայում վարակվել է 602 մարդ, որոնցից մեկը մահացել է, վեցը՝ առողջացել։