Պատգամավորը հորդորում է դադարեցնել Էջմիածնի եկեղեցիներում հոգևոր արարողությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

եկեղեցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով Հայ առաքելական եկեղեցին ծիսակարգեր և հոգևոր արարողություններ է մատուցում։

«Տեղեկություններ են հասնում, որ մասնավորապես Էջմիածնում, որն այս պահին էպիկենտրոն է, Հայ առաքելական եկեղեցին ծիսակարգեր և հոգևոր արարողություններ է մատուցում:

Ամենայն հարգանքով, կարծիքս եմ հայտնում, որ հոգևորականների այս պահի պատասխանատվության տիրույթում է նաև ենթարկվելը համընդհանուր կանոններին, դադարեցնելը այդ պրակտիկան, նաև առիթն օգտագործելով՝ որպես համակարգային օժանդակություն, գրագետ առողջապահական պաշտպանության մասին տեղեկություններ տարածելը լայն հանրության շրջանում»,-գրել է Վահագն Թևոսյանը: