Մի դրական լուր կա․ Փաշինյանի և տիկնոջ թեստը բացասական պատասխան է տվել․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

շարմազանով1

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ ուրախ է, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի թեստերը բացասական պատասխան են տվել։

«Երբ օրեր առաջ կոչ էի անում լրջանալ ու պատրաստվել կորոնավիրուսի ներթափանցմանն ու նավթի գների ռեկորդային անկման բացասական հետևանքներին՝ Փաշինյանն ու իր կառավարման անդամները շարունակաբար արհամարում էին այդ կոչերը։

Եվրոպայում ֆուտբոլի առաջնություններ էին դադարեցվում ու մի շարք երկրներ անցնում էին կարանտին համակարգի, մեր իշխանությունները ժողովրդին հանրահավաքների էին հրավիրում։

Այսօր արդեն ունենք այն, ինչ ունենք՝ կորոնավիրուսով վարակվածներ և անլուրջ կառավարիչներ։

Չեղարկեք ձեր ֆեյք հանրաքվեն ու պետության բոլոր միջոցները դրեք սպասվող համաճարակի դեմ պայքարում։

Բավական է՝ մտածեք միայն ձեր նեղ շահերի մասին։

Հ. Գ. Այս ամենի մեջ մի դրական լուր կա․ Փաշինյանի և իր տիկնոջ թեստը բացասական պատասխան է տվել, որի համար ուրախ եմ»։