Փաշինյանը ձեռքսեղմումից և գրկախառնությունից հրաժարվելու ակնարկով լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

նիկո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում 3 լուսանկար է հրապարակել, որից երկուսում նա գրկախառնվում և ձեռքով բարևում է քաղաքացիներին, իսկ երրորդում Աննա Հակոբյանի հետ է։

Լուսանկարին կից Նիկոլ Փաշինյանը գրել է՝ առանց մեկնաբանության, հավանաբար ակնարկելով, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պետք է հրաժարվել գրկախառնություններից ու ձեռքսեղմումներից։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 18 է, առաջին վարակվածի մոտ, սակայն, կորոնավիրուսի թեստը մեկուսացման շրջանի ավարտից հետո բացասական է եղել։