Պետք է արտակարգ դրություն մտցվի. նույն էջմիածնում այսօր հարսանիք է եղել․ Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

դանիել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը Էջմիածնում է։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից։ Իոնիսյանը գնացել է Էջմիածին՝ հետապնդելով հիմնական նպատակն առ այն, որ անտեղի պանիկան ամենավնասակար հետևանքն է կորոնավիրուսի դեմ պայքարում։ Նա կոչ է անում, որ արտակարգ դրություն մտցվի։

Դանիել Իոանիսյանը մեկնաբանել է Էջմիածնում այսօր տեղի ունեցած հարսանիքը՝ նշելով, որ այն իրենից մեծ ռիսկեր է պարունակում․ 

«Կարիք չկա բացատրելու, թե ինչ մեծ ռիսկ են պարունակում հարսանիքները․ միակ ճանապարհը դրանք արգելելու կամ սահմանափակելու՝ արտակարգ դրություն մտցնելն է»։

ՀԿ նախագահը նաև տեսանյութում անդրադարձել է կորոնավիորսւի դեմ պայքարում պետության ձեռնարկած միջոցառումների մասին․ «Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որը չի անում։ Պետք է արտակարգ դրություն մտցվի, որպեսզի արգելվեն հարսանիքները և փակ տարածքներում զանգվածային միջոցառումները։ Նույն էջմիածնում այսօր հարսանիք է եղել»։

«Քաղաքային ծառայություններն ախտաահանում են մայթերը ժավելով,չգիտեմ՝ որքանով է տրամաբանական։ Նման բաներն ունեն հոգեբանական էֆֆեկտներ»։

Իոաննիսյանը կոչ է անում չտրվել խուճապի, հանգիստ վերաբերվել վիրուսին․ «Հանգիստ վերաբերվեք, բայց՝ լուրջ»։