Տրանսպորտային միջոցների ախտահանումը կիրականացվի ամեն օր․ Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։

Հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո։