Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը դպրոցահասակ երեխայի մոտ է. ԱՆ

ԵՐԵՒԱՆ, 15 ՄԱՐՏ,  24News 

.

 

Մարտի 14-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ 

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։

Մարտի 15-ի դրությամբ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված 20  դեպք կա, ավելի քան 200 մարդ  մեկուսացվել է։