Միայն հորդորներով խնդիրները չեն լուծվի․ Մելքումյանը կոչ է անում անցնել արտակարգ ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Մելքումյան

Միայն հորդորներ անելով, ընդհանուր իրավագիտակցության վրա հույս դնելով խնդիրները չեն կարող լուծվել, ուստի պետք է բոլոր կազմակերպությունները, կլինեն պետական թե ոչ պետական, անցնեն հատուկ ռեժիմի։ Այս մասին ֆեյսբուքյան էջի իր ուղիղ եթերում ասել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Արդեն մի քանի օր է արձանագրել ենք, որ կառավարությունը պետք է անցնի արտակարգ կառավարման ռեժիմի։ Վերջին մի քանի օրերի ընթացքը ցույց տվեց, որ ընդհանուր համավարակի կանխարգելումն ապահովելու համար առաջարկներ եղել են, բայց այսօր կարող եմ հստակ արձանագրել, որ կառավարությունն իր հատուկ որոշմամբ պետք է հանրապետությունում բոլորի համար սահմանի արտակարգ իրավիճակներին համապատասախան հատուկ ռեժիմ, ինչը նշանակում է, որ ԱԻՆ-ը և համապատասխան հանձնաժողովը հատուկ լիազորություններ իրականացնեն, որը պարտադիր է հատուկ պետական և ոչ պետական հաստատությունների, կազմակերպությունների համար»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։