Փաշինյանը կրկին թեստ է հանձնել․ նա շփվել էր կորոնավիրուսով վարակված Մեղրիի բնակչի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News  

Մեր ընտանիքը մինչև այժմ Սևանում է։ Այսօր Մեղրիի բնակչի մոտ կորոնավիրուս է արձանագրվել, պարզվում է Մեղրիից Երևան գալու  ճանապարահին շփվել եմ այդ քաղաքացու հետ, իհարկե ոչ սերտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մոտավորապես մեկ ժամ առաջ նոր նթեստ հանձնեցի կորոնավիրուս, որի պատասխանը կլինի կեսգիշերն անց։ Եթե պատասխանը դրական լինի, ես և ընտանիքս կշարունակենք մեկուսացումը։ Սևանում կինքնամեկուսանանք։ Եթե ոչ՝ կվերադառնամ Երևան, կառավարության շենքի իմ աշխատասենյակ»,- նշել է նա։