Լիտվայի կառավարությունը երկրում կարանտին է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

Լատվիա

Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունել է մարտի 16-ից երկրում կարանտին հայտարարելու մասին որոշում։

Որոշմամբ սահմանված սահմանափակումները ներառում են` Լիտվա օտարերկրացիների մուտքի արգելք, բացառությամբ Լիտվայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, Լիտվա անհրաժեշտ ապրանքների առաքում իրականացնողների, փոխադրումներ իրականացնող անձնակազմի անդամների, Լիտվայում բնակվելու և աշխատելու կարգավիճակ ունեցողների, դիվանագետների և ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունների ներկայացուցիչների:

Սույն որոշմամբ նվազելու է նաև Լիտվա մուտք գործելու հնարավորություն ընձեռող սահմանային անցակետերի քանակը։

Սահմանափակվում է խանութների, սրճարանների, բուժհաստատությունների միջքաղաքային տրանսպորտային միջոցների, ավտոբուսների, ինչպես նաև կրթական հաստատությունների գործունեությունը:

Պետական գերատեսչությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի աշխատակիցներին խորհուրդ է տրվում աշխատել տանից։