Տղամարդը կառավարության շենքի մոտ ինքնահրկիզվելու փորձ է արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

Կառավարության շենքի մոտ արտակարգ դեպք  է տեղի ունեցել։ Տղամարդը բենզին է լցրել իր վրա և փորձել  ինքնահրկիզվել: 

Ոստիկանությունը օգնություն է ցուցաբերել քաղաքացուն, այնուհետ տեղափոխել ոստիկանության կենտրոնի բաժին։

Բերման ենթարկվելու պահին քաղաքացին լրագրողներին ասել է՝ դատավորները ճիշտ չեն աշխատում ․

«Հրապարակային սակարկությունով գույքս ուզում են վաճառել»։

Տեսանյութը՝ Ա1+-ի։