Հուսամ, գոնե արտակարգ դրության ռեժիմում ավելի ազնիվ ու էֆեկտիվ կաշխատեք․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

աշոտյան

«Բայց ո՞ր պաշտոնական լրահոսին վստահենք: Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է զլմների և խոսակցությունների հույսի՞ն»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ-ում ԶԼՄ-ների աշխատանքին։

«Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ:
Որ երկար ժամանակ տարածում էր անպատասխանատու և զվարճալի մթնոլո՞րտ իրավիճակի շուրջ:
Որ թացքնու՞մ էր իրավիճակի իրական պատկերը:
Որ երեկ հերքում էր մի լուր, իսկ այսօր հաստատու՞մ այն:
Որ ֆեյք օգատատիրոջ վարչապետապաշտական գրառումներ է տարածում, հետո ջնջու՞մ:
Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է զլմների և խոսակցությունների հույսի՞ն:
Որ վարակվածների իրական թիվը իմանալով, որոշում է "պորցիա-պորցիա" տեղեկացնե՞լ ժողովրդին:

Կրկնեմ. պատրաստ եմ վստահել պաշտոնական աղբյուրներին, սակայն այդ պաշտոնական աղբյուրները պետք է վստահելի լինեն:

Հուսամ, գոնե արտակարգ դրության ռեժիմում ավելի ազնիվ ու էֆեկտիվ կաշխատեք թե տեղեկատվության տրամադրման, թե ճգնաժամային կառավարման տեսակետից:

Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ»: