Հռոմի Պապը շրջել է Հռոմի դատարկ փողոցներով և աղոթել կորոնավիրուսից բուժման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

աշխարհ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը դուրս է եկել Վատիկանի իր նստավայրից ու այցելել Հռոմ, որպեսզի աղոթի կորոնավիրուսից մարդկանց բուժման համար։ Կորոնավիրուսը Իտալիայում խլել է մեկուկես հազար մարդու կյանք։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կաթոլիկ քրիստոնյաների առաջնորդը նախ այցելել է Սանտա Մարիա Մաջորե բազիլիկ եկեղեցի և աղոթել Աստվածամոր սրբապատկերի առաջ։ Հետո Հովվապետը ոտքով քայլել է Սան Մարսելո Ալ Կորսո բազիլիկ եկեղեցի։ Այնտեղ պահպանվում է այն խաչը, որի առաջ Հռոմի բնակիչները աղոթել են 16-րդ դարում՝ ժանտախտի համաճարակի օրերին։

«Ֆրանցիսկոս Պապն աղոթել է հիվանդների բուժման ու պանդեմիայի ավարտի համար, որը համակել է ողջ Իտալիան և աշխարհը։ Նա հիշատակել է վերջին օրերի զոհերին ու խնդրել, որ նրանց ընտանիքները հանգստություն գտնեն»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։