Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններում առաջատար է․ կլինի 2-րդ փուլ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ժան

«Инфотека24»-ը գրում է, որ ֆրանսիական Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններում առաջատարը հայազգի թեկնածու Ժաննա Բարսեղյանն է:

Չնայած կորոնավիրուսին՝ մարտի 15-ին Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել:

Ստրասբուրգում քաղաքապետի պաշտոնում առաջադրված Ժաննա Բարսեղյանը 27.6 % ձայն է հավաքել: Նա առաջադրվել է ֆրանսիական «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունից: Նրա հիմնական մրցակից Ալյոնա Ֆոնտանելլան հավաքել է 19.80 % ձայն: Նշվում է, որ ընտրություններին մասնակցությունը բարձր չի եղել, ինչի պատճառը կորոնավիրուսն է: Ստրասբուրգում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: