Իզուր չբարբաջեն, թե մեզ ձեռնտու էր կորոնավիրուսը, հանրաքվեից հետո մկան ծակն էին մտնելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այն համոզմանն է, որ քարոզարշավն ավելի վաղ դադարեցնելու կարիք չկար, քանի որ կորոնավիրուսի մեկ դեպք կար գրանցված, իրավիճակն էլ վերահսկելի էր։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա ասաց, որ ինքն անձմաբ կորոնավիրուսի թեստ չի հանձնել, դրա կարիքը չի եղել, քանի որ այդ օրերին Փաշինյաններին չեմ տեսակցել։

«Հանրաքվեին այնպիսի արդյունքներ էին գրանցվելու, որ մեծ-մեծ խոսացողները մկան ծակն էին մտնելու։ Եթե մտածեինք, թե կորոնավիրուսի պատճառով կարող ենք հետաձգել հանրաքվեն, ապա դա կարող էինք ավելի վաղ անել։ Այս, վստահ եմ, «այո»-ն չափազանց մեծ թվերով հաղթանակ էր տանելու։ Այպես որ, թող իզուր չբարբաջեն, թե մեզ ձեռնտու էր կորոնավիրուսը»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։